Բավ է պառակտվել
25-11-2016 16:30

Իրանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

Առնվազն 31 մարդ է զոհվել Իրանի հյուսիսկենտրոնական Սեմնան նահանգում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները՝ նշելով, որ հավանական է, որ զոհերի թիվն ավելանա:

Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին:

«Զոհերի թիվը հասել է 31-ի, և մենք սպասում ենք, որ այս թիվն ավելանալու է»,-  ասել է Սեմնանի նահանգապետ Ռեզա Խաբազը:

Գնացքների բախումը տեղական ժամանակով ժամը 7:00-ին տեղի Է ունեցել Թեհրանից 400 կիլոմետր արևելք ընկած Իմամշեհրե քաղաքի շրջանում: