Բավ է պառակտվել
06-07-2016 10:07

Թուրքիայում կործանված ուղղաթիռի 7 զոհերի ինքնությունը հայտնի է դարձել

Թուրքիայի Գիրեսուն նահանգի Ալուջրայի շրջանում հուլիսի 5-ին կործանված ուղղաթիռի 7 զոհերի ինքնությունը հայտնի է դարձել։

Բարձրաստիճան զինվորականներն իրենց կանանց ու երեխաների հետ Ռամադանի տոնի առթիվ ցանկացել են այցելել զորամասեր, որի ժամանակ էլ վատ եղանակային պայմանների հետւանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու կործանվել։

Ուղղաթիռի ընկնելու հետեւանքով 7 հոգի զոհվել են, 8-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ զոհերի մեջ են 2 փոխգնդապետեր, տարածաշրջանի ժանդարմերիայի հրամանատար, գեներալ Մուսթաֆա Դողրունի կինն ու դուստրը եւ այլ զինվորականների կանայք։