Բավ է պառակտվել
09-02-2016 16:25

Գերմանիայում գնացքների բախման զոհվածների թիվը հասել է ինի

Գերմանիայում գնացքների բախման զոհվածների թիվը հասել է ինի, հավաստել Է Ռոզենհայմ քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը: Բախման հետևանքով թեթևակի վիրավորվել է 63 մարդ, միջին կարգի վնասվածքներ են ստացել ութը, ևս տասը մարդ գտնվում են ծանր վիճակում: Վթարի հետեւանքով զոհվել է մեքենավարնեից մեկը: Եվս երկու մարդ է անհետ կորել է: Ավելի վաղ, ոստիկանությունը հաղորդում էր ութ զոհի և 150-վիրավորների մասին: Ներկայում դեպքի վայրում փրկարարական գործողությունները ավարտված են: Գերմանիայի Բադ-Այբլինգ քաղաքի մոտ երկու մարդատար գնացքների բախումը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ, նաև ուղղաթիռներ: Լրացուցիչ փրկարար ուժեր են ժամանել ինչպես Բավարիայի տարբեր շրջաններից, այնպես էլ հաևան Ավստրիայից: Աղետի պատճառները դեռեւս անհայտ են: Այն փաստը, թե արդյոք վթարի հետևանքով տուժել են այլ երկրների քաղաքացիների, դեռ հայտնի չէ, ասել է Բավարիայի ոստիկանությունը: