25-06-2016 10:50

ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով 23 մարդ է մահացել

Ամերիկյան Արևմտյան Վիրջինիա նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի:

Քանդվել է ավելի քան 100 տուն, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Իշխանություններն անհագստանում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են:
Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունն աղետի հետևանքների դեմ պայքարի թիմ է ուղարկել: Մասնագետները կմասնակցեն վնասի չափի գնահատմանը նահանգի իշխանությունների հետ միասին: Հավաքված տեղեկության հիման վրա նահանգի իշխանությունները կարող են օգնության հայտ ներկայացնել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ մոտ 500 մարդ արգելափակվել է առևտրային կենտրոնում Էլկվյու քաղաքում:

Հորդառատ անձրևները պատուհասել են նահանգին հինգշաբթի: Վիրջինիա և Արևմտյան Վիրջինիա նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել: