Բավ է պառակտվել
25-08-2016 09:46

Իտալիայի կենտրոնում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի

Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի: Այս մասին վկայում են Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալները:

Նշվում է, որ երկրաշարժից տուժած Ամարտիչե, Պեսկարե դել-Տրոնտո, Ակումոլի եւ Արկուատա շրջաններումշարունակվեւմ են փրկարարական-որոնողական աշխատանքները:

Ավելի վաղ նշվել էր 159 զոհի մասին:

Հիշեցնենք, որ 6.0 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները տեղի են ունեցել օգոստոսի 24-ին Իտալիայի ժամանակով 03.36-ին (Երեւանի ժամանակով 05.36-ին), որին հետեւել են 5,4 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ:

Երկրաշարժը զգացել են Իտալիայի մի շարք քաղաքներում, որոնց թվում են Պերուջան, Պիետին, Նորչեն: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ռիետի նահանգում, 4 կմ խորության վրա: