Բավ է պառակտվել
20-07-2015 15:23

Թուրքիայում իրականացված ահաբեկչությունը խլել է առնվազն 27 մարդու կյանք

Թուրքիայի Սուրուչ քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանային շրջանում, ահաբեկչություն է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 27 մարդու կյանք, վիրավորվել է մոտ 100-ը: Պայթյունը որոտացել է Ամարա մշակութային կենտրոնի մոտ: «Մտավախություն ունենք, որ զոհերի թիվը կաճի: Մեղավորները շուտով կհայտնաբերվեն և դատարանի առջև կկանգնեն»,-ասվում է Թուրքիայի ՆԳ նախարարի հայտարարության մեջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահապարտ-ահաբեկիչը 18-ամյա աղջիկ էր, ով անդամակցում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը շատ արագ հանգցրել են: Ամարա մշակութային կենտրոնում ապրում են Սոցիալիստ երիտասարդների սոցիացիացիաների ֆեդերացիայի մոտ 300 երիտասարդներ, ովքեր ամառային արշավի շրջանակում օգնում էինք վերականգնել Սիրիայի Քոբանի քաղաքը: Վիրավորների ու զոհերի մեծ մասն ֆեդերացիայի անդամներ են: