Բավ է պառակտվել
13-07-2016 09:58

Իտալիայում գնացքի բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

Իտալիայի հարավում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը աճել է՝ հասնելով 27-ի: Այդ մասին պաշտոնական տվյալներ են հրապարակել երկրի փրկարարները: Նշվում է, որ զոհերի վերաբերյալ տեղեկությունը վերջնական չէ, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են: Ըստ աղբյուրի, հայտնի է, որ զոհերի թվում է նաև մեքենավարը; Նրա գործընկերը հոսպիտալացվել է՝ ծանր վնասվածքներով:

Հիշեցնենք, որ գնացքները բախվել էին Բարի նահանգի Ապուլիա շրջանում` Անդրիա քաղաքի մերձակայքում: Բախման արդյունքում 3 վագոններ ամբողջությամբ ճզմվել էին: Իտալական լրատվամիջոցների ողբերգության 2 հավանական պատճառ են նշում. մարդկային գործոն կամ էլ երկաթուղային համակազմերի տեղաշարժը կարգավորող համակարգի խափանում: