Բավ է պառակտվել
24-06-2016 11:04

Չինաստանի արևելքում տորնադոյի զոհերի թիվը հասել է 98-ի

Արևելյան Չինաստանի Ցզյանսու գավառում տեղի ունեցած հզոր տորնադոյի զոհ է դարձել ամենաքիչը 98 մարդ:

Ավելի վաղ հայտարավել էր 78 զոհերի մասին և մոտ 500 վիրավորների։ Նրանցից 200-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Ըստ վերջին տվյալների, տուժածների թիվը կազմել է 800 մարդ:

Փոթորիկը սկսվել է հունիսի 23-ի օրվա կեսին Յանչեն քաղաքի մոտակայքում, որը Շանհայից մի քանի ժամվա հեռավորության վրա է։
125կմ/ժ արագությամբ քամին տապալել է էլեկտրահաղորդակցության լարերը, շուռ է տվել ավտոմեքենաները, պոկել է տների տանիքները։