Բավ է պառակտվել
24-09-2016 12:22

Եգիպտոսի ափերի մոտ միգրանտներով նավակի խորտակման զոհերի թիվը հասել է 162 մարդու

Առնվազն 162 մարդ է խեղդվել Եգիպտոսի ափերի մոտ` Ալեքսանդրիայի շրջանում փախստականներով նավակի խորտակման հետեւանքով: Այդ մասին հայտնում է եգիպտական Բուհեյրա նահանգի նահանգապետ Մուհամմեդ Սուլթանը:

Նրա խոսքով, 164 մարդու հաջողվել է փրկվել: Հնարավոր ողջ մնացածներին փրկելու որոնողական աշխատանքները շարունակվում են:

Նավը խորտակվել է չորեքշաբթի` սեպտեմբերի 21-ին: Ուղեւորների ընդհանուր թվի մասին հակասական տեղեկություններ են ստացվել: Նավում մոտ 600 մարդ է եղել: Այլ աղբյուրներ տվյալներ են հաղորդել 300-400 փախստականի վերաբերյալ: Դրանց թվում եղել են Եգիպտոսի, Սիրիայի, Սուդանի, Սոմալիի եւ Էրիթրեայի քաղաքացիներ: