Բավ է պառակտվել
10-06-2015 10:10

Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9-ի

Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվը աճել է հասնելով 9-ի: Վերջին օրվա ընթացքում բացահայտվել է MERS վարակման ևս 13 դեպք: Այսպիսով վարակվածների թիվը պաշտոնական տվյալներով հասել է 108-ի: Երկրի իշխանությունները անհապաղ միջոցներ են ձեռնարկում վարակի տարածումը կանխելու ուղղութհամբ: Փակվել է 1900 ուսումնական հաստատություն և մանկապարտեզ, չեղյալ են հայտարարվել հարյուրավոր զանգվածային միջոցառումներ: Բոլոր նրանք, ովքեր շփում են ունեցել բացահայտված վարակակիրների հետ գտնվում են կարանտինում:
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն չեղյալ է հայտարարելեկող շաբաթվա ընթացքում ԱՄՆ կատարելիք իր այցը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Երեքշաբթի օրը պլանավորած էր նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում հաշվվում է վտանգավոր կորոնավիրուսով վարակման 1224 դեպք: Նշենք, որ այս վարակը սկսել է տարածվել Սաուդյան Արաբիայից:
Մինչ օրս, MERS-ի առաջացրած հիվանդություններից աշխարհում մահացել է 446 մարդ: