Բավ է պառակտվել
24-09-2015 17:20

Մեքքայում զոհերի թիվը գերազանցել է 710-ը

Մեքքայում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 717-ի։ Թարմացված տեղեկությունների համաձայն՝ ևս 800 մարդ վիրավորվել է: 
Ավելի վաղ հաղորդվել է, որ հրմշտոցի հետևանքով, որն առաջացել է Մեքքայի մոտ Մինա հովտում ուխտավորների կուտակման պատճառով, առնվազն 310 մարդ է մահացել։  Նշվում է, որ հրմշտոցը սկսվել է քարերի նետման ծիսակարգի իրականացման ընթացքում։ 
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այս առնչությամբ հայտարարել է, որ նախանձում է Մեքքայի մոտ Մինա հովտում հաջի ժամանակ մահացածներին, քանի որ նրանք մահացել են մահմեդականների համար սուրբ վայրում։ 
«Ալլահը ներում է բոլոր նրանց մեղքերը, ովքեր մահացել են՝ հաջ կատարելով: Յուրաքանչյուր մահմեդական երազում է տեսնել Ալլահին: Այսինքն՝ դա և՛ ողբերգություն է, և՛ մեծ նվեր Ալլահից»,- ասել է Չեչնիայի ղեկավարը: