Բավ է պառակտվել
19-04-2016 11:58

Ճապոնիայում երկրաշարժից հետո տարհանվածների թիվը հասել է 117 հազարի

Ճապոնիայի Կյուսյու կղզում երկրաշարժից հետո տարհանվածների թիվը հասել է 117 հազարի: Սա Օիտայի պրեֆեկտուրայի եւ Կումամոտոյի պրեֆեկտուրայի ընդհանուր ցուցանիշն է, որտեղ եղել էր երկրաշարժի օջախը։ Տարհանվածները տեղակայվել են բաց հրապարակներում կամ մարզադահլիճներում, քանի որ տներում մնալը դեռ վտանգավոր է։

Հիշեցնենք, որ 5 օր առաջ Կյուսյու կղզում երկրաշարժերի շարք էր գրանցվել, որի հետեւանքով ավերվել էին բազմաթիվ տներ եւ կամուրջներ, առաջ էին եկել սողանքներ։ Ստորգետնյա ցնցումները մինչեւ հիմա շարունակվում են։

Ըստ վերջին տեղեկությունների՝ ավերածություններից եւ սողանքներից զոհվել է 44 մարդ, վիրավորվել 1117-ը։