Բավ է պառակտվել
01-08-2014 11:08

Չինաստանը միջցամաքային հրթիռի մշակումն է իրականացնում

ՉԺՀ-ը նոր սերնդի «Դենֆեն-41» (DF-41) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մշակումներ է իրականցնում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ըստ մասնագետներից մեկի՝ երրորդ սերնդի բալիստիկ հրթիռի ստեղծումը անհրաժեշտություն է: Որոշ ռազմական դիտորդներ ենթադրում են, որ նոր հրթիռի մշակումը կապված է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետ:

Նոր բալիստիկ հրթիռի մշակման մասին տեղեկատվությունը հայտնվել էր հուլիսի վերջին, երբ ԱՄՆ-ը հրապարակել էր «Զինված ուժերի եւ անվտանգության ոլորտի զարգացման միտումների մասին զեկույցը»: Այնտեղ ասվում է, որ ՉԺՀ-ը բարելավում է իր սպառազինության մակարդակը եւ ուժեղացնում մարտական պատրաստությունը, ինչը Վաշինգթոնի համար սպառնալիք է:

«Դունֆեն-41» (DF-41) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը կարող է հարվածել մինչեւ 12 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախին եւ ունի 10 ատոմային մարտագլխիկ: