Բավ է պառակտվել
11-08-2014 10:38

Չինաստանում թունելի փլատակների տակ 13 մարդ է մնացել

«Սինհուան»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին հայտնում է, որ նախօրեին երեկոյան ՉԺՀ հարավ-արևմուտքի Գույչժոու նահանգի ավտոմոբիլային մայրուղում կառուցվող թունելը փլուզվել է, փլատակների տակ առնվազն 13 մարդ է մնացել: Փոխանցվում է, որ փլուզումը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների ժամանակ: Փլատակների տակ մնացածները գտնվում են թունելի մուտքից 600 մ հեռավորության վրա:  Դեպքի վայր են ուղարկվել էքսկավատորներ: Փլուզման վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցներ, բուժաշխատողներ և անվտանգության  պատասխանատուներ: