31-01-2014 12:41

Լուսնային օրացույցով այսօր Նոր տարի է

 Այսօր ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ նշում են չինական Նոր տարին` Ամանորն արևելյան (լուսնային) օրացույցով:
Պեկինում թմբուկներ են զարկել և ցրել չար ոգիներին: Չինական մայրաքաղաքում ոչ միայն չար ուժերին են վանել, այլև շատ մեծ հրավառություն իրականացրել,տեղեկացնում է HTB-ն:
Տոնը նշվել է նաև աշխարհի տարբեր չինական համայնքներում: Լոնդոնի Չայնաթաունում նոր տարին դիմավորել են Բրյուս Լիի և Ջեքի Չանի ընկերակցությամբ. այնտեղ Մադամ Տյուսոյի թանգարանից դուրս են բերվել հայտնի չինացիների արձանները: Կապույտ ձիու մուտքը նշել են նաև Ռուսաստանում:
Ըստ Չինական օրացույցի, Կապույտ ձիու տարին մեկնարկել է Երևանի ժամանակով հունվարի 31-ին՝ գիշերը ժամը 01:40-ին: