Բավ է պառակտվել
26-04-2014 10:08

Չինաստանում նավթի ցիստեռնների պայթյունի հետևանքով 900 բնակիչ տարհանվել է

Շաբաթ գիշերը Չինաստանի հյուսիսարեւմտյան Շենսի նահանգի Յանիան քաղաքում նավթի ցիստեռնների պայթյուն է տեղի ունեցել, վերջինիս արդյունքում տուժել է երեք մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել 01:48-ին` Շենսի նահանգի Յանիան քաղաքի ՛՛Յանիան՛՛ նավթավերամշակման գործարանում, երեք մարդ այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Միջադեպից հետո կրակը մարելու համար ժամանել են 120 հրշեջ՝ 33 մեքենաներով: 06:00-ին հրդեհն արդեն տեղայնացվել էր: 900 տեղի բնակչի հաջող տարհանել են:

Յանիան քաղաքի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկել` գետի ջրերը աղտոտումից փրկելու համար: