Բավ է պառակտվել
16-06-2014 09:32

Ահաբեկչության համար Չինաստանում 3 մարդ մահվան է դատապարտվել

Չինական դատարանը մահվան է դատապարտել 3 մարդու, ովքեր մեղավոր են ճանաչվել Պեկինի կենտրոնական Տյանանմեն հրապարակում ահաբեկչություն իրականացնելու համար: Կառավարությունը կատարվածը կապել է իսլամիստ զինյալների հետ:

Եվս մեկ մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել, մյուսները՝ 5-20 տարիների ազատազրկման:

Տյանանմենի ահաբեկչության ժամանակ 2 մարդ էր զոհվել, 40 հոգի վիրավորվել էր, երբ մեքենան ներխուժել էր ամբոխի մեջ: