Բավ է պառակտվել
14-02-2014 12:57

Չինաստանում Լապտերների տոնն են նշում

Լուսնային օրացույցով Նոր տարվա գալուստից 15 օր անց՝ ամանորյա երկշաբաթյա զբոսանքներից հետո, նշվում է Լապտերների տոնը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Համարվում է, որ այս տոնը նշել են դեռեւս Խան դինաստիայի օրոք (մ.թ.ա. 206 –ից մինչեւ մ. թ. 220 թ.): Այս օրը չինացիները փողոցներում թղթից և եղեգից պատրաստված գունագեղ լապտերներ են կախում: Լապտերներին երջանկություն և բարեկեցություն խորհրդանշող պատկերներ, գրառումներ են արվում: Բացի այդ, այս օրը չինացիները հանելուկներ են հորինում և հաճույքով փորձում լուծել ուրիշների հանելուկները: Այս ավանդույթի արմատները գալիս են պատմության խորքից: Նախկինում կայսրն ինքն էր տարատեսակ հանելուկներ հորինում, իսկ ենթակաները պետք է գուշակեին դրանք: Լապտերների տոնին չինացիները նաև հավաքվում են ընտանեկան սեղանների շուրջ և ավանդական ուտեստներ համտեսում: Մթնշաղին մարդիկ փողոց են ելնում՝ հիանալու լապտերների լույսով: Նրանք նաև տաճար են այցելում, որտեղ հոտավետ փայտիկներ են վառում՝ ի հիշատակ հանգուցյալ հարազատների: