25-07-2014 13:02

Չինաստանում թանկարժեք մեքենաներ տեղափոխող կոնտեյները շրջվել է

Չինաստանի հարավ-արևելքում շրջվել է մեքենա, որը նավահանգստից նոր լյուքս դասի ավտոմեքենաներ էր տեղափոխում դիլերական կենտրոն։ Միջադեպը տեղի է ունեցել Mazda-6 ավտոմեքենայի հետ բախման հետևանքով:

Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Սակայն ֆինանսական վնասը բավական մեծ է։ Մեքենայով տեղափոխվել են այնպիսի թանկարժեք ավտոմեքենաներ, ինչպես Porsche, Land Rover, BMW և Maserati, մասնավորապես՝ 2 Porsche Macan, մեկ BMW 3-Series և Land Rover Freelander։ Որոշ ավտոմեքենաներ լրջորեն վնասվել են։

Պատահարի մեղավորը Mazda-6-ի վարորդն է եղել։ Մեքենաների ընդհանուր արժեքը մոտ 10 մլն յուան է (1.6 մլն դոլար), սակայն բոլոր ավտոմեքենաներն ապահովագրված են։