Բավ է պառակտվել
07-06-2014 10:28

Չինաստանում լեռնահանքային արտադրամասում պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

Չինաստանի հյուսիս-արեւմուտքի լեռնահանքային արտադրամասում թունավոր գազի պայթյունի հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս վեցը վիրավորվել են:

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 01:00-ին` Ցինհայ նահանգի Հայդուն քաղաքի «Յուանշիշան» լեռնահանքային արտադրամասում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները եւ ոստիկանները: Վիրավոր աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց: Տեղի իշխանությունները սկսել են կատարվածի պատճառների քննությունը: