Բավ է պառակտվել
06-08-2014 11:07

Չինաստանում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 589-ի.լուսանկարներ

Չինաստանի Յուննան նահանգում օգոստոսի 3-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 589-ի, հայտնում է РИА Новости-ն։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 410 զոհի մասին, ևս 9 մարդ համարվում է անհետ կորած։


Համաձայն երկրի քաղաավիացիայի նախարարության վերջին տվյալների՝ երկրաշարժի հետևանքները ազդել են ավելի քան 1 մլն մարդու վրա։ Տուժածների թիվը կազմում է ավելի քան 2400 մարդ, աղետի վայրից տարհանվել է մոտ 240.000 մարդ։ Քանդվել կամ վնասվել են տասնյակ հազարավոր տներ և կառույցներ։

Հիշեցնենք, որ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել Յուննան նահանգում կիրակի ՝ տեղական ժամանակով ժամը 16։30-ին։