Բավ է պառակտվել
27-05-2014 13:52

Այս տարի Չինաստանում ավելի քան 5մլն ավտոմեքենա կոչնչացվի՝ օդի աղտոտվածության դեմ պայքարելու նապատակով

Չինաստանի իշխանությունները պատրաստվում են մաքրել օդը՝ այս տարի 5,3 միլիոն մեքենա օգտահանելու միջոցով: Այդ կդառնա սմոգի դեմ պայքարի արշավի մի մասը, որից Չինաստանը վերջերս շատ է տուժում:

Չինաստանի կառավարությունը որոշել է այս տարի օգտահանել 5,3 միլիոն մեքենա, նշում է անգլալեզու RT կայքը՝ հղում կատարելով կառավարական փաստաթղթին:

Ոչնչացմանը ենթական մեքենաները չեն համապատասխանում ածխաթթվային գազի արտադրման նորմերին: Ակնկալվում է, որ միայն Պեկինում կօգտահանվի 330 հազար մեքենա, իսկ հարևան Հեբեյ նահանգում՝ երկու անգամ ավելի մեծ քանակով տրանսպորտային միջոց:

Դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի եղանակով է իրականացվելու մեքենաների օգտահանումը: Նախատեսված է, որ իրենց հին մեքենաները հանձնող մարդկանց պետությունը գումար կհատկացնի նոր մեքենաներ գնելու համար: Նախկինում նմանատիպ արշավների շրջանակում մեքենաների սեփականատերերին առաջարկվել է $400 մինչև $2,3 հազար փոխհատւցում:

Բոլորից առավել օդի աղտոտվածությունից տուժում է Պեկինը, որի օդում թունավոր նյութերի պարունակությունը, ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նորմերին չորս անգամ գերազանցում է նախատեսված չափաբաժինը:

Անցյալ տարի Պեկինի իշխանությունները արդեն ձեռնարկել են մեքենաների թիվը նվազեցնելու փորձեր.վարորդներին արգելվել է մեքենա վարել չորս օրից ավելին:

2013 թվականին օդի աղտոտվածության մակարդակով Չինաստանի մայրաքաղաքը ռեկորդ է գրացել: Տարվա մեծ մասը քաղաքը գտնվում է սմոգի հաստ շերտի ներքո: