Բավ է պառակտվել
11-07-2014 09:32

11 մարդ զոհվել է Չինաստանում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսի լիճն ընկնելու հետևանքով,

11 մարդ զոհվել է, որոնցից 8-ը՝ մանկապարտեզի սաներ, Չինաստանի Հունան նահանգում միկրոավտոբուսի լիճն ընկնելու հետևանքով, հայտնում է «Սինհուան»։ Դեպքը տեղի է ունեցել երեկ տեղական ժամանակով 17:00-ի սահմաններում՝ նահանգի մայրաքաղաք Չանշայից ոչ հեռու գտնվող գյուղում։ Յոթտեղանի միկրոավտոբուսը, որում 11 մարդ կար, երեխաներին տուն էր տանում Սյանտան քաղաքից, որտեղ տեղակայված է մանկապարտեզը։ Միկրոավտոբուսը լճից կարողացել են հանել միայն այսօր գիշերը։ Ներսում 8 երեխայի և վարորդի մարմիններն են հայտնաբերել։ Մոտ մեկ ժամ անց հայտնբերվել են նաև ուղեկցող երկու ուսուցիչների մարմինները։
Վթարի փաստով կատարվում է քննություն։