Բավ է պառակտվել
04-07-2014 20:34

Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով շուրջ 1.16 մլն մարդ է տուժել

Չինաստանի մի շարք նահանգներում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով շուրջ 1.16 մլն մարդ է տուժել: «Սինխուա» գործակալությանը հղումով, աղետին զոհ է գնացել 2 մարդ, ևս մեկն անհետ կորել է:

Աղետը վնասել է Չինաստանի 4 շրջան` հարավարևմտյան Գունչժոու նահանգը, հարավային Գուանսի-Չժուան ինքնավար շրջանը, հյուսիսային Շանսի և հարավարևելյան Հունան նահանգները:

Տեղի իշխանությունների տվյալներով` հազարավոր բնակիչներ ստիպված են եղել թողնել իրենց տներն ու ժամանակավորապես տեղափոխվել անվտանգ շրջաններ: Բացի այդ՝ հազարավոր հեկտարների բերք է ոչնչացվել:

Ներկա պահին խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը Թայյուան քաղաքում, որի փողոցները ջրի տակ են գտնվում: Թլուզումների հետևանքով փակվել է հաղորդակցությունը նաև Շանհայի և Գույան քաղաքի միջև: