13-09-2014 11:07

Չինաստանին թայֆուն է մոտենում

Չինաստանում «Քալմեջի» թայֆունի մոտեցման կապակցությամբ փոթորկի նախազգուշացում է արվել, փոխանցում է ԻՌԱՏ-ՏԱՍՍ-ը։ Այս մասին հայտնել է ծովի եղանակային պայմանների կանխատեսման չինական ազգային կենտրոնը։ Ըստ կանխատեսումների՝ «Քալմեջին» հարավչինական Գուանդուն նահանգ և կուրորտային Հայնան կղզի կհասնի կիրակի։ Իշխանությունները փոթորկի մասին բնակչությանը նախազգուշացրել են հաղրդագրություններով, ռադիոյի, հեռուստատեսության եւ համացանցի միջոցով: Ծովում գտնվող նավերին խորհուրդ են տվել վերադառնալ նավահանգիստ։