Բավ է պառակտվել
18-09-2013 13:48

Աշխարհի ամենաբարձր օդանավակայանից կատարվել է առաջին չվերթը

Զբոսաշրջությունը խթանելու նպատակով՝ Չինաստանի Սիչուան նահանգում գտնվող քաղաքացիական թռիչքների համար նախատեսված աշխարհի ամենաբարձր   օդանավակայանից սկսվել են առաջին չվերթները:

Դաոչեն վայրում գտնվող «Յադին» օդանավակայանը գտնվում է 4.411 մետր բարձրության վրա:
Դրա կառուցումը սկսվել է 2012-ի մայիսից: Ծախսվել է ընդհանուր առմամբ 1.58 մլրդ յուան: Նոր օդանավակայանում աշխատող տերմինալն ունի 
8796 ք/կմ տարածք: Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 4200 մ է, օդանավերի կանգնելու համար 4 տեղ կա:

Չենդու-Դաոչեն չվերթն իրականանում է օրական 1 անգամ: Այս մասին հաղորդում է MIGNews-ը: