Բավ է պառակտվել
01-09-2014 14:31

Չինաստանում տղամարդը հարձակում է գործել տարրական դպրոցներից մեկի վրա.3 մարդ մահացել է

Չինաստանի Հուբեյ նահանգի Շիյան քաղաքում տղամարդը հարձակում է գործել տարրական դպրոցներից մեկի վրա, որի հետևանքով երեք մարդ մահացել է, տասնյակ մարդիկ դանակի հարվածներ են ստացել, հաղորդում է Newsru.com-ը: Չարագործը ներխուժել է Յունսի շրջանի Dongfang դպրոց և դանակի հարվածներ հասցրել ուսուցչուհուն եւ 8 աշակերտների: Դրանից հետո նա դուրս է նետվել պատուհանից և  ընկնելով ցած մահացել: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանցից երեքը մահացել են: