Բավ է պառակտվել
24-12-2013 10:02

Չինացի պաշտոնյաներին արգելել են ակումբներ այցելել

«China Daily» պարբերականը տեղեկացնում է, որ չինացի պաշտոնյաներին արգելել են զվարճալի միջոցառումների մասնակցել մասնավոր ակումբներում։ Այդ մասին հայտարարել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն:

«Վերջին տարիներին որոշ հասարակական այգիներում և մի շարք պատմական վայրերում բացվել են մասնավոր ակումբներ, որտեղ պետծառայողները գաղտնի ցոփ ու շվայտ կյանք են վարում և չարաշահում են ծառայողական դիրքը դրամական պարգևատրման դիմաց»,- գրում է պարբերականը։
Փաստաթղթի հեղինակները կոչ են անում պաշտոնյաներին «չհայտնվել նման հաստատություններում և զերծ մնալ այնտեղ անդամակցության քարտ ստանալուց»։