Բավ է պառակտվել
19-03-2015 11:49

Չինաստանը հաստատել է Թուրքիային զենիթահրթիռային համակարգերով մատակարարելու մասին լուրը

Չինաստանը հաստատել է Թուրքիայի հետ HQ-9 հեռահար զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին պայմանագիր կնքելու մասին լուրը: Այդ մասին հայտնել է China National Precision Machinery Import & Export Corporation ընկերությունը: Փետրվարին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր այն մասին, որ Թուրքիան Չինաստանի հետ համատեղ մտադիր է ստեղծել հակահրթիռային պաշտպանության համակարգ: Նա հավելել էր, որ տվյալ համակարգի ստեղծումը ՆԱՏՕ-ի համակարգի մեջ ինտեգրված չի լինելու: Սակայն ավելի ուշ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը հայտարարել էր, որ մշակվող հակահրթիռային պաշտպանության համակարգը համատեղելի է լինելու ՆԱՏՕ-ի համակարգերի հետ: Չինաստանի հաղթանակի մասին հայտարարության հետևանքով Թուրքիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ճնշում գործադրվեց, որի արդյունքում տվյալ պայմանավորվածությունը չեղյալ էր հայտարարվել: Մյուսների թվում հայտարարված տենդերին մասնակցում էին ամերիկյան Raytheon & Lockheed Martin և եվրոպական Eurosam ընկերությունները: Ինչպես ավելի վաղ հայտնել է Իսմեթ Յըլմազը, լավագույն հայտը ներկայացրել է Չինաստանը: Այլ հայտեր չեն ներկայացվել: Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ, մեկնաբանելով պայմանագիրը, հայտարարել էր, որ Չինաստանը հուսով է, որ Թուրքիան ընտրություն կկատարի՝ սեփական շահերից ելնելով: