Բավ է պառակտվել
02-04-2014 09:35

Ավելի քան 300 բանտարկյալ է բանտից փախել երկրաշարժի արդյունքում

Չիլիի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենյաիլիլոն հայտարարել է, որ երկրաշարժից հետո Իկիկե քաղաքում ավելի քան 300 բանտարկյալ փախել է բանտից։ «Չիլիի կառավարությունն անում է հնարավորը՝ տարածքում կարգը վերականգնելու համար։ Հնարավոր իրավախախտումներն ու կողոպուտը կանխելու համար քաղաք են մեկնել հատուկ նշանակության ուժերի առնվազն 100 աշխատակից»,- հայտարարել է Չիլիի ներքին գործերի նախարարը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել երեքը։ Երկրաշարժի հետևանքով ցունամիի վտանգ կա, որը սպառնում է Լատինական Ամերիկայի այն երկրներին, որոնք ելք ունեն դեպի Խաղաղ օվկիանոսի ափեր։ Չիլիի, Պերուի և Էկվադորի իշխանությունները հայտարարել են ափամերձ շրջանների բնակիչներին տարհանելու մասին։