Բավ է պառակտվել
26-07-2014 08:09

Չիկագոյում անցորդների ուղղությամբ անհայտ անձը կրակ է բացել

Ամերիկյան Չիկագո քաղաքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Դեպքի արդյունքում զոհվել է 12-ամյա մի տղա, հինգ մարդ վիրավոր է, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Ենթադրվում է նրանց մեջ ևս կան երեխաներ։ Այս մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։ Նրանց տվյալներով՝ կրակ են բացել ավտոմեքենայից, որը դրանից հետո հեռացել է:
Չորս տուժածների տեղափոխել են հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը օրհասական է, ևս երկուսինը՝ ծանր։ Կատարվում է դեպքի հետաքննություն։