Բավ է պառակտվել
11-07-2016 13:11

Իսպանիայում ցլերով ավանդական վազքի ժամանակ 4 մարդ է տուժել

Իսպանիայի Պամպլոնա քաղաքի Սեն Ֆերմին փառատոնի ընթացքում՝ ցլերով ավանդական վազքի ժամանակ, 4 մարդ վնասվածք է ստացել, սակայն նրանցից ոչ մեկը չի տուժել ցլերի կոտոշներից։ Վազքին մասնակցել է ավելի քան հազար մարդ։

Տոնը շարունակվելու է 9 օր եւ ավարտվելու է հուլիսի 14-ին։ Փառատոնը համաշխարհային հռչակ է ստացել Էռնեստ Հեմինգուեյի «Եվ ծագում է արեւը» վեպից հետո՝ 1926–ին։ Ամեն տարի փառատոնը Իսպանիա է բերում հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկների: