Բավ է պառակտվել
05-06-2017 19:28

Մոնտենեգրոն ընդգրկվել է ՆԱՏՕ-ի կազմում

Մոնտենեգրոն ընդգրկվել է ՆԱՏՕ-ի կազմում
Մոնտենեգրոն դարձել է ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մայիսի 5-ին, Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի շենքում:

Ի՞նչ է դա նշանակում
Մարտի 28-ին ԱՄՆ-ի սենատը 97 կողմ և երկու դեմ ձայներով կողմ հանդես եկավ ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությանը: Պաշտոնապես բալկանյան երկիրը դաշինքի անդամ կդառնա մինչև 2018թ. գարնան վերջը: «Մեդուզան» Կարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքի գլխավոր խմբագրի տեղակալ Մաքսիմ Սամորուկովին խնդրել է պարզաբանել, թե ինչ կնշանակի ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցումը: Սամորուկովի խոսքերով, դաշինքին նրա միացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ընդունելով բալկանյան երկիրը ՆԱՏՕ-ի անդամները հույս ունեն նախկին Յուգոսլավիայի տարածքում բացառել նոր պատերազմի հավանականությունը:
ՆԱՏՕ-ին դա պետք է, որպեսզի նրա քարտեզի վրա սպիտակ կետեր չմնան: Ներկա պահին ՆԱՏՕ-ի անդամ երկրների քարտեզի կենտրոնում մեծ սպիտակ կտոր կա, և դա բարենպաստ Ավստրիան կամ Շվեյցարիան չեն: Դա աղքատ ու բավականին ռազմատենչ պետություններ են՝ մշտական անկայունությունների օջախներ: Եթե հիմա հոգ չտանեն այն ամենի մասին, ինչ կատարվում է, ապա վաղ թե ուշ այդ երկրներն այնպիսի բան կսարքեն, որ ամեն դեպքում ստիպված կլինեն միջամտել: Ինչպես արդեն ստիպված են եղել միջամտել և ջանք գործադրել 1990- ականների յուգոսլավական պատերազմների ժամանակ:
Շատ ավելի հեշտ է ՆԱՏՕ-ի կազմում այդ երկրներն ընդգրկելը: ՆԱՏՕ-ին անդամակցությունը դա ճնշման լծակ է, որը թույլ է տալիս բարեփոխումներ իրականացնել, միմյանց միջև վարվեցողութան ֆորմատ համաձայնեցնել: Այժմ երկարատև համագործակցություն է սկսվում ՆԱՏՕ-ի ու արևմտյան Բալկանների միջև, դա տարածաշրջանի բոլոր երկրների վրա համապատասխան պարտավորություններ կդնի:
ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ինչպես հայտնի է, միմյանց հետ չեն պատերազմում: Եվ եթե ազդեցության ոլորտում հայտնվեն Մոնտենեգրոն, Բոսնիան և Սերբիան, ապա մեծանում է նրանց միջև պատերազմը բացառելու հավանականությունը:
Բալկանների և ՆԱՏՕ-ի փոխգործակցության մասին կարծես թե բոլորն արդեն մոռացել էին, բայց հիշեցին, երբ սրվեց իրավիճակն Ուկրաինայում: Դաշինքում միանգամից հիշեցին, որ նախկին Յուգոսլավիայում ևս կարող է նման բան կատարվել: Հետխորհրդային երկրներում այդ բոլոր հակամարտություններն այդքան էլ սառեցված չեն, ինչպես կարող է թվալ: Այդ իսկ պատճառով արժե կանխարգելել հետագա զարգացումները: Այնպես որ ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցումը ընդհանրապես Ռուսաստանի դեմ չէ: Դրանով ձգտում են կանխել այնպիսի հակամարտությունների զարգացումը, որոնք կարող են տարածվել Եվրոպայի այլ երկրների վրա:
Իսկ Ռուսաստանին չի հուզում՝ կանդամակցի Մոնտենեգրոն ՆԱՏՕ-ին, թե՝ ոչ: Այդ խնդրի վերաբերյալ զուսպ արձագանքը հեղինակության հարց է: Չէ որ Ռուսաստանը չի կարող ասել՝ այո, մենք կողմ ենք ՆԱՏՕ-ի դաշինքի ընդլանմանը: Ընդլայնումը նոր կենսունակություն է, որը փաստում է դաշինքի կարևորությունը: Այդ իսկ պատճառով, եթե ՆԱՏՕ-ին անդամակցեր Կոստա Ռիկան, Ռուսաստանը դրանով ևս հիացած չէր լինի: Բայց Ռուսաստանի անվտանգութան վրա կատարվածը որևէ կերպ չի ազդում, այդ իսկ պատճառեվ ակնառու հակազդեցություն էլ չկա: