Բավ է պառակտվել
26-04-2014 14:04

Չելյաբինսկում ձնառատ եղանակ է.1 օրում2 ամսվա տեղումների չափով ձյուն է տեղացել (տեսանյութ)

Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը՝ ՌԴ Չելյաբինսկ քաղաքում մեկ օրվա ընթացքում երկու ամսվա տեղումների չափով ձյուն է տեղացել: Ըստ Չելյաբինսկի օդերևութաբանական կենտրոնի տվյալների՝ քամու ուժգնությունը կազմել է 21-27 մետր/ վայրկյան։ Եղանակային վատ պայմանների պատճառով փակվել են դպրոցները։ Իսկ ահա հարևան Սվերդլովսկի մարզում եղանակային պայմանների պատճառով առանց էլեկտրաէներգիայի է մնացել 18 հազար բնակիչ։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բազմակիլոմետրանոց խցանումներ են Եկատերինբուրգ-Տյումեն մայրուղու վրա։ Հաղորդվում է, որ վերջին երկու օրերին տեղացած ձյան պատճառով փակ են մայրուղու 113-րդ կմ-ից 163-րդ կմ-ն ընկած հատվածները։