Բավ է պառակտվել
26-03-2015 09:43

Թուրքիայում ամսագրի խմբագրությունում պայթյուն է հնչել

Թուրքական Adımlar ամսագրի կենտրոնական գրասենյակում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով կան վիրավորներ եւ մեկ զոհ։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իսլամական Adımlar ամսագրի Ստամբուլի կենտրոնական գրասենյակում մարտի 25-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետեւանքով վիրավորվել են այդ պահին շենք մտնել ցանկացող 4 անձ, իսկ Ունալ Զոր անունով քաղաքացին մահացել է տեղում։ Քանի որ շենքում գազ չի եղել, իրավապահները ենթադրում են ռումբով պայթեցնելու տարբերակը։ Գրասենյակ եկած իսլամիստները պնդել են, թե պայթյունի հեղինակը PKK-ն է։