13-01-2014 08:56

70 տարի չբնակեցված բնակարան Փարիզում

Bigpicture.ru-ն գրում է առաջին հայացքից անհնարինը. Փարիզում հայտնաբերվել է բնակարան, որը 70 տարի չի բնակեցվել: Դժվար է պատկերացնել, որ Փարիզի նման խիստ բնակեցված քաղաքում հնարավոր է գտնել տասնամյակներ շարունակ չբնակեցված բնակարան: Սակայն վերջերս նման բնակարան է հայտնաբերվել, որով ոչ ոք չի հետաքրքրվել 70 տարի: Բնակարանի նախկին տիրուհու անունը մադամ դե Ֆլորիան է եղել, ով պատերազմի ժամանակ փախել է քաղաքից: Եվ միայն բնակարանի ներկայիս տերերը, որոշելով վերանորոգել իրենց գույքը, բնակարանի ներսում իրական «ժամանակի պարկուճ» են հայտնաբերել, որտեղ պահպանվել է հեռավոր ժամանակաշրջանի ոգին: