Բավ է պառակտվել
28-07-2014 11:44

Ճապոնիայում աշակերտուհին դասընկերուհուն անդամահատել է

Ճապոնիայում կալանավորել են 15 ամյա աշակերտուհուն, ով կասկածվում է իր դասընկերուհու սպանության եւ անդամահատման մեջ:

Անչափահաս աղջկա մարմնը հայտնաբերվել է կասկածյալի տանը:

Ըստ վարկածի տուժողին հարվածել են, իսկ հետո խեղդել: Կտրել են նաեւ անչափահասի ձեռքերն ու գլուխը:

Ոստիկանությունը հաղորդում է, որ կասկածյալը դեռեւս չի զղջացել իր արարքի համար:

Վիճակագրորեն Ճապոնիան աշխարհում սպանությունների ամենացածր մակարդակ ունեցող երկիրն է: Սակայն, վերջին 20 տարիների ընթացքում շատացել են երկրում անչափահասների կողմից իրենց հասակակիցների նկատմամբ դաժան սպանությունների թվաքանակը, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը: