03-09-2014 11:39

Ճապոնիայում ձևավորվել է նոր կառավարություն

Ճապոնիայում նոր կառավարություն է ձևավորվել, գրում է ria.ru-ն: Երկրի վարչապետ Սինձո Աբեն փոխարինել է 11 նախարարի, ներառյալ՝ պաշտպանական, արդարադատության և տնտեսական գերատեսչությունների ղեկավարներին: Նոր կազմն ընթերցել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան: Այսօր՝ օրվա ընթացքում, նախարարները կանցնեն իրենց պաշտոններին Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի կողմից կառավարության կազմի հաստատման պաշտոնական արարողությունից հետո:
Ավելի վաղ news.gisher.ru-ն տեղեկացրել էր, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել: