Բավ է պառակտվել
24-09-2014 11:57

6-ամյա աղջկա մնացորդները գտել են պոլիէթիլենային փաթեթների մեջ

Ճապոնիայում 6-ամյա աղջնակի անդամահատված մարմինը հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթների մեջ՝ նրա տանից ոչ շատ հեռու: ԴՆԹ-ի թեստը հաստատել է, որ մնացորդները պատկանում են Միրեյ Իկետին, ով սեպտեմբերի 11-ին անհայտ կորել էր ճապոնական Կոբե քաղաքի արևմտյան հատվածում: Ոստիկանները փաստի առթիվ հարցաքննում են հարևանությամբ բնակվող 47-ամյա տղամարդուն:
Ճապոնիան համարվում է հանցագործությունների ամենացածր մակարդակն ունեցող երկրներից մեկը: Նույնիսկ ճապոնական խոշոր քաղաքներում երեխաները, 6 տարեկանից սկսած, դպրոց հաճախում են առանց ծնողների ուղեկցության: