Բավ է պառակտվել
15-02-2014 12:17

Ճապոնիայում առատ ձյունը կատվածահար է արել կենսակերպը

Ճապոնիայի հյուսիս-արևելքում առատ ձյան պատճառով երկրում երեք մարդ է տուժել, ավելի քան 800-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել 497 չվերթ Տոկիոյում և Սենդայում ձյան առատ տեղումների պատճառով, հաղորդել է NHK հեռուստաընկերությունը շաբաթ առավոտ:
Տոկիոյում 20սմ ձյուն է եկել,Կոֆու քաղաքում՝ մայրաքաղաքից 130 կմ արևմուտք, 1,14 մետր ձյուն է եկել, Ֆուկուսիմայում, Տոկիոյից հյուսիս-արևելք՝ 36 սմ, Սենդայում՝ 29 սմ: Տոկիոյի դպրոցներում դասընթացները դադարեցվել էին: Օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ տեղումների դադարը, որը սպասվում է օրվա առաջին կեսին, կուղեկցվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ մինչեւ 11 աստիճան տաքություն: Ձյան հալումը կարող է տրանսպորտի աշխատանքներում հավելյալ բարդություններ առաջացնել: Տոկիոյից արևմուտք ավտոմեքենաների շարժումը դադարեցվել էր: Երկաթուղային տրանսպորտն աշխատում է մեծ խափանումներով: