12-07-2014 09:23

Երկրաշարժի հետևանքով Ճապոնիայում ցունամիի վտանգ է հայտարարվել

Ճապոնիայի հյուսիս-արևելյան գլխավոր կղզում՝ Խոնսյուում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել , հայտարարվել է ցունամիի վտանգ. հաղորդել է երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը։ Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսի 10 կմ խորության վրա։ 4 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են երկրի 24 շրջաններում, այդ թվում՝ Ֆուկուսիմայում, Իվատեում և այլն։