Բավ է պառակտվել
03-09-2014 08:52

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել

Ինչպես հաղորդում է РИА Новости-ին՝ Ճապոնիայի կառավարությունն իր ամբողջ կազմով հրաժարական է տվել վարչապետ Սինձո Աբեի պահանջով: Վարչապետն անձամբ նախարարներից հավաքել է համապատասխան հրաժարականի դիմումները արտահերթ նիստի ժամանակ:
Սպասվում է, որ վարչապետը կառավարության կազմում կփոխի 11 նախարարների, այդ թվում նաև ռազմական, իրավական և տնտեսական վարչությունների ղեկավարների:
Նոր կառավարության կազմի մեջ, ամենայն հավանականությամբ, կմտնեն առնվազն 5 կանայք: Նշվում է նաև, որ դա վարչապետ՝ Սինձո Աբեի սեփական նախաձեռնությունն է, որն ուղղված է երկրի քաղաքական և տնտեսական կյանքում կանանց դերի ակտիվացմանը: