Բավ է պառակտվել
18-03-2014 09:44

Ճապոնիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի

Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին և ափսոսանք է հայտնել Ղրիմի անկախությունը ճանաչելու` Մոսկվայի որոշման վերաբերյալ: Նախարարի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ իրենք քննարկում են վիզային ռեժիմի մեղմացման վերաբերյալ խորհրդակցությոնները դադարեցնելու տարբերակը եւ ներդրումային, տիեզերքը յուրացնելու եւ վտանգավոր ռազմական գործողությունները կանխելու համագործակցության վերաբերյալ երեք պայմանգրերի կնքման գործընթացը սառեցնելը։ Նաև նշվում է, որ Ճապոնիան հաստատապես պնդում է, որպեսզի Ռուսաստանը հետեւի միջազգային իրավունքին, հարգի Ուկրաինայի միասնականությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, հետ կանչի Ղրիմի անկախության ճանաչումը եւ այն Ռուսաստանին չկցի: Ճապոնիայի արտգործնախարարը նաեւ «խորը մտահոգություն եւ ցավ է հայտնել Ուկրաինայի արեւելքում աճող լարվածության կապակցությամբ»: