Բավ է պառակտվել
19-03-2014 12:21

Ճապոնիան նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբենը հայտարարել է, որ Տոկիոն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ կապված Ղրիմն ու Սևաստոպոլը ՌԴ-ին միացնելու պայմանագրի ստորագրման հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Դա խախտում է Ուկրաինայի միասնությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ մենք դատապարտում ենք դա»,-ասել է վարչապետը:
«Ներկայումս մենք քննարկում ենք Ռուսաստանի նկատմամբ նոր միջոցառումներ կիրառելու մասին հարցը՝ համագործակցելով G7-ի և այլ երկրների հետ»,-հայտարարել է Սինձո Աբենը:
Նա նաև ասել է, որ հնարավոր է մասնակցի G7-ի ոչ պաշտոնական գագաթաժողովին՝ քննարկելու համար Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նման գագաթաժողով անցկացնելու առաջարկությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը տեղի կունենա մարտի 24-25-ին Հաագայում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով կոնֆերանսի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Տոկիոն երեկ դադարեցրեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի մեղմացման շուրջ բանակցությունները և սառեցրեց երեք պայմանագրերի հնարավոր ստորագրման վերաբերյալ բանակցությունները: