Բավ է պառակտվել
23-12-2013 09:16

Ճապոնացիները նշում են կայսեր 80-ամյակը


Այսօր, Ճապոնիայի կենտրոնում Ակիհիտո կայսրը իր մերձավորների հետ 3 անգամ դուրս է եկել փամփուշտակայուն ապակիով ծածկված պատշգամբ և ողջունել է իր բնակչությանը: Վերրջինիս 80-ամյակի առիթով մոտ 25 հազար ճապոնացի է հավաքվել կայսեր պալատի մոտ:
Կայսրը շնորհակալություն է հայտնել հավաքված ճապոնացիներին և առաջարկել է միասին անդուլ աշխատանք տանել ` ի բարօրություն իրենց երկրի:
Այսօր շատ ճապոնացիներ երկրի ամենահեռավոր շրջաններից հատուկ գալիս են Տոկիոյի կենտրոն, ծածանում ազգային դրոշը և գոչում «բանձայ»` «կեցցե»: Կայսեր ծննդյան օրը Ճապոնիայում նշվում է իբրև համազգային տոն և հանգստյան օր է: Ակիհիտո կայսրը երկրորդ ճապոնացի տիրակալն է իր հորից հետո, ով բոլորում է 80 տարին:
Ճապոնական կայսրական հարստությունը 2000-տարվա պատմություն ունի, նախքան 1947-ը կայսրը Ճապոնիայում կենդանի աստծո կարգավիճակ ուներ: