29-03-2014 14:45

Հարբած ճապոնացին առանց ոտք է սթափվել (տեսանյութ)

Ճապոնացի մի տղամարդ ամբողջ գիշեր հարբեցողությամբ զբաղվելուց հետո բառի բուն իմաստով արթնացել է առանց ոտքերից մեկի։ Սագա պրեֆեկտուրայի բնակիչը, ով մոտ 50 տարեկան պետաշխատող է, հարբած ընկել է երկաթուղային կայարանի պլատֆորմին ու քնով ընկել։
Սակայն տղամարդն այնպես է ընկել, որ նրա ձախ ոտքը մնացել է երկաթգծի վրա, ու երբ գնացքն անցել է, այն ծնկից ներքև կտրել-տարել է ճապոնացու սրունքը։ Պատահարից հետո տղամարդուն հոսպիտալացրել են։