Բավ է պառակտվել
29-07-2014 14:59

Ճապոնիայում տապի հետեւանքով 15 մարդ է մահացել

Հուլիսի 21-ից Ճապոնիայում տապի պատճառով առնվազն 15 մարզ է մահացել, ևս 8580-ը հիվանդանոց են տեղափոխվել ջերմային հարված ախտանիշով, հաղորդում է «ՌԻԱ Նովստին»: Ըստ Փրկարար վարչության՝ հոսպիտալացվածների թիվը 2,6 անգամ ավելի շատ է, քան անցյալ շաբաթ (3309 մարդ):Հոսպիտալացված մարդկանց մեծ մասը մայրաքաղաքի բնակիչներն են՝ ջերմային հարվածներից հիվանդանոց է տեղափոխվել 620 մարդ: Ճապոնիայի շրջանների մեծ մասում օդի ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճան Ցելսիուսը: Բնակիչների խորհուրդ է տրվում գլխաբաց փողոց դուրս չգալ: