Բավ է պառակտվել
30-06-2014 09:39

Հանուն հակապատերազմական սահմանադրության ճապոնացին ինքնահրկիզվել է

Տոկիոյում անհայտ անձն ինքնահրկիզում է իրականացրել է ի նշան բողոքի ընդդեմ սահմանադրության փոփոխության, որը թույլ կտա կառավարությանը զինված ուժերն օգտագործել երկրի սահմաններից դուրս, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Տղամարդը դիմել է հրապարակի անցորդներին Տոկիոյի երկաթուղային կայարանի առաջ՝ բողոքելով ընդդեմ կառավարության ծրագրերի, որից հետո ինքն իրեն հրկիզել է: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն դեռ պարզ չէ, որքան լուրջ են նրա այրվածքները: Ավելի վաղ վարչապետ Սինձո Աբեն առաջարկել է ուղղումներ մտցնել Ճապոնիայի սահմանադրության մեջ, որն ընդունվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո և կտրականապես արգելում է զինված ուժերն օգտագործել երկրի սահմաններից դուրս: