Բավ է պառակտվել
18-03-2016 11:09

Կոկո Շանելը կարող էր գերմանական հետախուզության գործակալ լինել, նորություն չէ. Chanel

Հրապարակված արխիվային փաստաթղթերը, համաձայն որոնց 20-րդ դարի ամենահայտնի ֆրանսուհիներից մեկը` դիզայներ Կոկո Շանելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համարվել է գերմանական հետախուզության գործակալ, Chanel նորաձևության տան կարծիքով՝ սենսացիա չէ, փոխանցել են նորաձևության տան ներկայացուցիչները։ 
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները, հղում անելով հատուկ ծառայությունների արխիվային փաստաթղթերին, հրապարակել էին տեղեկություններ այն մասին, որ Կոկո Շանելը պատերազմի տարիներին գերմանական հետախուզության գործակալ է եղել: 
«Այդ արխիվների հրապարակումը չի պարունակում ոչ մի նոր տարր ի տարբերություն նրա, ինչ նախկինում հայտնի է եղել այդ հարցի շուրջ, նկարագրվել է տարբեր կենսագիրների կողմից և արտացոլվել մեդիայում»,- կարծում են նորաձևության տանը: 
Chanel-ի ներկայացուցչի խոսքով` Շանելի մասին գրված է ավելի քան 80 աշխատություն, ընդ որում` նրանցում ստեղծված կերպարներն էապես տարբերվում են միմյանցից: 
«Դա միայն ապացուցում է այն, որ 70 տարի անց պատմությունը ներկայացնելը դժվար է: Կասկածի ենթակա չէ միայն այն, որ Գաբրիել Շանելը պատերազմի ժամանակ սիրային հարաբերություններ է ունեցել գերմանացի ազնվականի հետ: Պարզ է, որ դա լավագույն ժամանակը չէր գերմանացու հետ ռոմանտիկ հարաբերությունների համար»,- նշել են ընկերությունում: 
Նորաձևության տանն ընդգծել են, որ կա վարկած, համաձայն որի մադմուազել Շանելը մտերմացել է Չերչիլի հետ, որպեսզի միջնորդի դեր կատարի դաշնակիցների և գերմանացիների միջև` խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններում: 
Ընկերությունում նշում են նաև, որ Շանելը, անկասկած, եղել է արվեստագետ և բացահայտումների հեղինակ նորաձևության աշխարհում, սակայն չի կարելի հերքել, որ նա նաև ունեցել է իր գաղտնիքները, որոնց մի մասը պահվում են մինչ օրս: