Բավ է պառակտվել
31-03-2014 14:57

Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրած քաղաքապետը ընտրություններում պարտվեց

Թուրքիայում հայամետության մեջ մեղադրվող Դիարբեքիրի արդեն նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրին չի հաջողվել հաղթել Ուրֆայի քաղաքապետի ընտրություններում։ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում Ուրֆայում ոչ պաշտոնական տվյալներով քաղաքապետ է ընտրվել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու Ջելալեթին Գյուվենչը՝ 61 տոկոս ձայներով։ Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից Ուրֆայի քաղաքապետի թեկնածու առաջադրված Օսման Բայդեմիրը կարողացել է հավաքել մոտ 31 տոկոս ձայն։ Հիշեցնենք, որ Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Ցեղասպանության համար եւ դիարբեքիրցիների թոռներին հրավիրել Դիարբեքիր՝ խոստանալով ապահովել նրանց գույքով եւ աշխատանքով։ Օսման Բայդեմիրը հայտն է նաեւ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում մեծ աջակցությամբ։ Նա եկեղեցու վերանորոգման համար տրամադրել էր մոտ 1 մլն լիրա։